Եթե Ալիևը շարունակի` Ռուսաստանը կպարտադրի նրան․ Վլադիմիր Եվսեև

Մանրամասներ
պուտին ալիև

ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի խոսքով` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը շատ հնարավոր է`կայանա, բայց ցավոք սրտի, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հարավային ուղղությամբ իրավիճակը չի կայունանում: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց` Ադրբեջանը մեծ կորուտներ է ունենում, Հայաստանը`ևս, իսկ դա կարող է նպաստել հանդիպման կայացմանը:

«Որևէ լուրջ հաջողություն Ադրբեջանը չի գրանցում, իսկ Թուրքիան, որը ներգրավված է նաև այլ տարածաշրջանային հակամարտություններում, այլևս չի ցանկանում ներգրավվել մեկ այլ` ղարաբաղյան հակամարտությունում»:

Ռուսաստանը, ըստ Վլադիմիր Եվսեևի, կարող է Հայաստանին աջակցել օդային պաշտպանության հարցերում և կարող է ընդլայնել իր ռազմաբազան Գյումրիում: Մեկ այլ կարևոր նախաձեռնություն, ըստ նրա, կարող են լինել նաև Ռուսաստանի կողմից հարվածները այն վայրերին, որտեղ պատրաստվում են վարձկանները, որոնք կռվում են Ղարաբաղի դեմ:

Այն, որ Ռուսաստանը կարող է նման բան անել և կանի, շատ լավ գիտի Ադրբեջանը: Հիմա պարզապես Ռուսաստանը փորձում է բանակցությունների միջոցով իրավիճակը հանդարտեցնել: Բայց եթե Ալիևը շարունակի դիմել ուժի միջոցով հարցի լուծմանը, ապա Ռուսաստանը կպարտադրի խաղաղություն: Ի վերջո, Ռուսաստանն էլ հասկանում է, որ իրավիճակը չպետք է լարվի Հարավային Կովկասում: