Դադարեցրեք ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիա. Հունաստանի հորդորը՝ Գերմանիային, Իսպանիային և Իտալիային

Մանրամասներ

Հունաստանը Գերմանիային, Իսպանիային եւ Իտալիային կոչ է արել դադարեցնել ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիա:

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նամակներ է ուղղել Գերմանիայից, Իսպանիայից եւ Իտալիայից իր գործընկերներին, որոնցում նշել է «Թուրքիայի վերջին սադրիչ գործողությունները», որոնք, ըստ նրա, ուղղված են ռազմական միջոցներով fait accompli-ի ստեղծմանն Էգեյան ծովում եւ Արեւելյան Միջերկրական ծովում, հայտնում է Katimeniri-ն:

Նա մեջբերել է վերջին Եվրոպական խորհրդի որոշումը, որը ներառում էր ԵՄ անդամ երկրների պարտավորությունը` դադարեցնել ռազմական տեխնիկայի արտահանումը երրորդ երկրներ, որոնք տեխնիկան օգտագործում են ագրեսիվ գործողությունների համար կամ տարածաշրջանային ապակայունացում են առաջացնում, ինչպես` Թուրքիայի դեպքում: Մասնավորապես, Մաասին ուղղված իր նամակում հույն նախարարը կոչ է արել նրան թույլտվություն չտրամադրել սուզանավերի, եռակայմ ռազմանավերի, ինքնաթիռների եւ (կամ) արդիականացված զրահամեքենաների` Թուրքիա արտահանման համար: