Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է ՔՊ վարչության անդամների հետ: Մինչ այդ կառավարության ղեկավարը հանդիպում էր ունեցել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի հետ:
Քիչ առաջ կառավարությունից դուրս եկավ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ով ևս մասնակցում է հանդիպմանը: Սիմոնյանը լրագրողների հարցերին չպատասխանեց՝ արագ նստելով ավտոմեքենան ու հեռանալով կառավարության շենքի մոտից:
0Comments