Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է

Հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել

Այսօր՝ վաղ առավոտյան, նորից մարտերը շարունակվել են։ Հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել։

Հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ-երկու գրոհներից հետո։ 
Հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել։

Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է։ 
Կորուստների մասին լրացուցիչ կտեղեկացնենք, կամփոփվեն թվական տվյալները։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան