Ծառուկյանի փաստաբաններից դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել

Մանրամասներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդության քննարկումը հետաձգվեց: 

Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի փաստաբաններից դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել, թե ինչ փաստաթղթեր` չմանրամասնեցին: 

Պաշտպանները տեղեկացրին նաև, որ գրավի չափը թողել են դատարանի հայեցողությանը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանին այս անգամ ինքնաբացարկի միջնորդություն պաշտպանները չեն ներկայացրել: