Ես կամավորագրվում եմ․ ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյան

Մանրամասներ

Սիրելի քաղաքացիներ, գիտեք, որ պատրաստակամություն եմ հայտնել գնալ ճակատ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ծնունդով սյունեցի Սրբուհի Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դա անելու բազմաթիվ պատճառներ ունեմ...

Արդեն ժամանակն է: Քիչ առաջ կապվեցի պատասխանատուների հետ: Վաղը կլինեմ մեր զինկոմիսարիատում: Դրանից հետո թող պատասխանատուները որոշեն իմ անելիքը...Ես կամավորագրվում եմ...

Պատերազմը կարճացնում են Զինվորները...

Սիրում եմ բոլորիդ, և այդ սերն է հենց ինձ առաջ մղում:

Հ. Գ. Կարդացողներին մեծ խնդրանք, մորս մի տեղեկացրեք, ես ինքս իրեն կասեմ....

Ձեր պատգամավոր:

ՀՀ ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյան»: