Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է զոհված հայ զինվորականների դիակները փոխանցել Հայաստանին

Բաքուն ԿԽՄԿ-ին խնդրել է այդ մասին տեղեկացնել հայկական կողմին

Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է միակողմանի կերպով իր տրամադրության տակ եղած զոհված հայ զինվորականների դիակները փոխանցել Հայաստանին։

Այս մասին, ըստ Հրապարակ.am-ի, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Ըստ պաշտոնական հայտարարության, որն արվել է Բաքվի կողմից, դիակների փոխանցումը Ադրբեջանը պատրաստ է իրականացնել ԿԽՄԿ միջոցով, համաձայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված հումանիտար զինադադարի համաձայնության։

Փոխանցումը պետք է իրականացվի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին՝ Թովուզի շրջանում, նախապես համաձայնեցված հումանիտար միջանցքով ԿԽՄԿ մասնակցությամբ։

Բաքուն ԿԽՄԿ-ին խնդրել է այդ մասին տեղեկացնել հայկական կողմին։