Ադրբեջանական մամուլը  ամենակեղտոտ ձևով տարածում է սուտ ինֆորմացիա  իմ տղայի մասին. դերասանուհի Արսինե Նավասարդյանի գրառումը

Ես հայտարարում եմ՝ ի լուր ամբողջ աշխարհի,  որ նկարում իմ տղան է(ձախից) իր ընկերոջ հետ. մենք հայ ենք՝ Հայաստանի Հանրապետության հայ քաղաքացիներ։
պատերազմ

Դերասանուհի, նկարչուհի Արսինե Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրառում է կատարել․

«Իմ անունն է Արսինե Նավասարդյան։ Ես Հայաստանում հայտնի դերասանուհի և նկարչուհի եմ։ Ես հայտարարում եմ՝ ի լուր ամբողջ աշխարհի,  որ նկարում իմ տղան է(ձախից) իր ընկերոջ հետ։  Մենք հայ ենք՝ Հայաստանի Հանրապետության հայ քաղաքացիներ։ Մենք  մեր ընտանիքով միշտ եղել ենք հայ և միշտ կմնանք հայ։ Ուզում եմ հայտարարել,  որ ադրբեջանական մամուլը  ամենակեղտոտ ձևով տարածում է սուտ ինֆորմացիա  իմ տղայի,  նրա ընկերների և մյուս հայ քաջորդիների մասին կեղտոտ ձևով ստելով՝ իբր թե նրանք արտասահմանյան վարձկաններ են»։

«Խնդրում եմ տարածել այս ինֆորմացիան», - եզրափակել է նա։

արսինե

արսինե