Անթույլատրելի է համագործակցել Իսրայելին օգուտ բերող ընկերությունների հետ

Շիա մահմեդականների հոգևոր առաջնորդ

Իրաքի շիա մահմեդականների նշանավոր հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի ալ-Սիստանին խորհուրդ է տվել չգնել այնպիսի ապրանքներ, որոնք կարող են շահ բերել Իսրայելին:

Ինչպես հայտնում է Թերթ․am-ը հղում կատարելով Press TV-ին, այդ մասին հոգևոր առաջնորդն ասել է պատասխանելով հարցին, թե արդյոք կարելի է համագործակցել այնպիսի ընկերությունների հետ, որոնց եկամտի մի մասն ուղղվում է Թել Ավիվի աջակցությանը:

«Անթույլատրելի է իսրայելական ապրանքներ գնել և համագործակցել այնպիսի ընկերությունների հետ, որոնք, վստահ ենք, որ աջակցելու են Իսրայելին»,- ասել է այաթոլլահ Սիստանին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին տարիներին իսրայելական ապրանքները բոյկոտելու իրաղությունը մեծ տարածում է գտնում աշխարհով մեկ: