Ռուսաստանն ու Իրանը Թուրքիայի դեմ ելնելու քաջություն ունեն

Eurasianet․ Պատերազմի ֆոնին հայերն ուշադիր հետևում են ՌԴ-ից եկող ազդակներին

Վերջին տարիներին Ադրբեջանի հետ ամենակատաղի հակամարտության և դրան ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների թույլ արձագանքի ֆոնին շատ հայեր վերահաստատում են, որ հույսը կապում են Ռուսաստանի հետ, Թերթ․am-ի փոխանցմամբ՝ գրում է eurasianet.org կայքը։ 

Աղբյուրը նշում է, որ հակամարտության սկզբից Թուրքիան բոլոր առումներով աջակցել է Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը, որը ռազմաբազա ունի Հայաստանում և ըստ պայմանագրի պարտավորվում է հարձակման դեպքում պաշտպանել հայկական կողմին, հարաբերականորեն չեզոք դիրք է զբաղեցնում։ 

Միևնույն ժամանակ պատերազմի լուսաբանման հարցում Ռուսաստանը հայամետ դիրքորոշում ունի՝ չնայած,որ երբեմն լինում են նաև երկիմաստ լուսաբանման դեպքեր:

Բացի այդ, Eurasianet-ի թղթակիցը զրուցել է նաև երևանաբնակ հայերի հետ:

«Հիմա կտեսնենք՝ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, թե ոչ։ Հասկանում ենք, որ մենակ ենք բռնատերերի և ահաբեկիչների դեմ։ ԱՄՆ-ն ու այլ երկրներ բավարարվել են Սիրիան ռմբակոծելով, նրանք Թուրքիայի դեմ ելնելու քաջություն չունեն, սակայն Ռուսաստանն ու Իրանը ունեն․ նրանք են մեր իրական դաշնակինցերը»,- նշել է զրուցակիցը: