Ադրբեջանական հերթական կեղծիքը՝ Գյանջայի մասին. «Զինուժ մեդիայի» անդրադարձը

Մանրամասներ

«Զինուժ մեդիան» անդրադարձել է Ադրբեջանի Գյանջա քաղաքի մասին ադրբեջանական քարոզչամեքանայի տարածած տեղեկություններին: Տեսանյութում բացատրվում է, թե ինչպիսի պարզունակ միջոցների է դիմում հակառակորդի քարոզչամեքենան՝ ապատեղեկատվություն տարածելու համար:

Նշվում է, որ կեսգիշերին մոտ Գյանջայում հզոր պայթյուն է որոտացել, որից ակնթարթներ անց տեղում է եղել ադրբեջանական հեռուստատեսությունը, րն ուղիղ եթերով լուսաբանում էր փրկարարական աշխատանքները: Սա այն դեպքում՝, երբ հրթիռային հարվածների պարագայում բացառված չէ, որ կլինի նաեւ հաջորդը: Այսինքն եթե դա հարված ր, ապա տեղի իշխանությունները գոնե պետք է փորձեին զգուշանալ հնարավոր 2-րդ, 3-րդ հարվածներից՝ հեռու տանելով բնակչությանը: Սակայն  չգիտես ինչու կար վստահություն, որ հարվածներ այլեւս չեն լինի:

Նույնքան արագ Ադրբեջանի նախագահի օգնկանը պնդեց, որ հարվածը եղել է Հայաստանի կողմից եւ այն իրականացվել է ՍԿԱԴ հրթիռով: Մինչդեռ հրթիռի տեսակը պաևրզելու համար բավական երկար ժամանակ է պետք:

Քիչ անց տեղի ունեցավ ամենատարօրինակը. Բաքուն ցուցադրել է կադրեր, իբր հայերը «Գրադ» կյանքներից մի քանի տասնյակ հրթիռ են արձակել  Գյանջայի ուղղությամբ, մինչդեռ Գյանջյում ընդամենը մեկ պայթյուն է արձանագրվել:

Ի դեպ, Գյանջան «Գրադ»-ով հրթիռակոծելու համար, այդ կայանքները պետք է լինեն քաղաքից 20 կմ հեռավորության վրա, ասենք՝ քաղաքի արվարձաններում, ինչը կնշանակեր, որ հայկական ուժերը մտել են Գյանջա:

Առավել մանրամասն տեսանյութում: