Արցախի հողն ԻԳԻԼ-ի բարմալեյների ատամների բանը չէ. Ռուսաստանցի պատգամավոր

Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հակամարտության ռազմական լուծումն անընդունելի է

Այս դժվար օրերին մեր սրտերը մեր եղբայրների հետ են: Այս մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է ՌԴ պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը:

«Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հակամարտության ռազմական լուծումն անընդունելի է: Մենք հույս ունենք, որ Արցախի խաղաղ երկինքը հուսալիորեն պաշտպանված կլինի ագրեսիայից, ու որևէ թուրքական անօդաչու այլևս չի խլի կյանքեր: Ղարաբաղի հողն ԻԳԻԼ-ի բարմալեյների ատամների բանը չէ»,-հավելել է նա: