Էրդողանը ձմերուկ վաճառող է եղել. Հետաքրքիր մանրամասներ անցյալից

Մանրամասներ

1

Ֆրանսիական հետազոտական ​​կենտրոնի ղեկավար, Փարիզի համալսարանի քաղաքական փիլիսոփայության դոկտոր Աքիլա Դեբիշին (Akila D'Bichi) բացահայտել է անդուրեկան ճշմարտությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կյանքի մասին, ով ժամանակին ձմերուկ է վաճառել, գրում է Inosmi-ն:

«Էրդողանի մյուս դեմքը» գրքում Դեբիշին լույս է սփռում Էրդողանի կյանքի երեք առանցքային կողմերի վրա: Նախ` դա իշխանության գալն է, նրա ժողովրդականության եւ ազդեցության պատճառները, եւ երկրորդը` Էրդողանի հարաբերություններն արաբական երկրների հետ, առաջին հերթին` Քաթարի, որոնք նպատակ ունեն ընդլայնել Թուրքիայի ազդեցությունը Մերձավոր Արեւելքում, եւ Պաղեստինի խնդրի հետ կապված սիրախաղը:

Ինչ վերաբերում է երրորդ ասպեկտին, հեղինակը շեշտ է դրել Էրդողանի` Ասիայի մահմեդական երկրների հետ հարաբերությունների վերլուծության, ինչպիսիք են Իրանը եւ Մալայզիան, եւ նրա հետաքրքրվածության վրա նոր սուննի առաջնորդների ի հայտ գալու հարցում` որպես Սաուդյան Արաբիայի եւ արաբական երկրների այլընտրանք:

1

Al-Ain News-ին տված մեկնաբանության մեջ Դեբիշին նշել է, որ Քաթարն ու Էրդողանը սերտ հարաբերությունների մեջ են եւ շատ ընդհանուր բաներ ունեն: Թուրքիայի նախագահը հարուստ դաշնակից է տեսնում ի դեմս այս երկրի, որը կարող է օգնել իրեն իրականացնել իր հավակնությունները, ինչպես նաեւ` պլացդարմ Պարսից ծոցի տարածաշրջանում, մինչդեռ Դոհան Էրդողանին իր ռեժիմի պաշտպան է համարում եւ աջակցություն է ցուցաբերում այլ պետությունների գործերին միջամտության հարցում:

Ըստ փորձագետի` Թուրքիայի նախագահն անապահով միջավայրում է մեծացել. գումար վաստակելու եւ ընտանիքին օգնելու համար նա ստիպված է եղել ձմերուկ վաճառել, ինչը սնում եւ սրում էր նրա զայրույթն ու թշնամանքը հասարակության հանդեպ:

Գրքի առաջին գլխի համաձայն` Էրդողանն իշխանության է եկել եւ ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը` ցատկելով «ժողովրդավարության գնացքի» մեջ, իսկ հետո սկսել է վերացնել բոլոր նրանց, ով կարող էր սպառնալ նրա ազդեցությանը:

Ինչպես նշում է ֆրանսիացի հեղինակը, Թուրքիայի նախագահը ձգտում էր իր երկիրը «Մահմեդական եղբայրներ» միջազգային ահաբեկչական կազմակերպության հենակետ դարձնել` ընդլայնելով իրեն սպասարկող Արդարության եւ զարգացման կուսակցության ազդեցությունը: Այսօր այն ձգտում է վերահսկողություն հաստատել բոլոր պետական ​​կառույցների վրա:

Քաղաքական փիլիսոփայության դոկտորի խոսքով` Էրդողանի Թուրքիան վայելում է «Մուսուլման եղբայրներ» ահաբեկչական կազմակերպության հետ կապված լրատվամիջոցների ամենալայն աջակցությունը:

Ինչ վերաբերում է Պաղեստինի հարցում Էրդողանի դիրքորոշմանը, չնայած նա պնդում է, որ սատարում է պաղեստինցիներին, նրա երկիրը եւ Իսրայելը հիանալի քաղաքական, տնտեսական եւ ռազմական հարաբերություններ են պահպանում: Միեւնույն ժամանակ, նա ցանկանում է օգուտ քաղել արաբական բնակչության եւ այլ մահմեդական ժողովուրդների տրամադրություններից` փորձելով իրեն որպես մահմեդական իրավունքների հերոս եւ պաշտպան ներկայացնել:

1