Սա լուրջ սպառնալիք է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի համար, այլ նաև ողջ ռեգիոնի. Մատվիենկո

Հայտարարություն

Ռուսաստանի Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիրենկոն կոչ է անում դադարեցնել բոլոր սադրիչ հայտարարությունները, որոնք կրակի վրա յուղ են լցնում Ղարաբաղյան հակամարտությունում։ «Պետք է դադարեցնել ցանկացած սադրիչ հայտարարություն եւ մի եւ մյուս կողմից, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի ինչ որ կերպ կայունացնել իրադրությունը եւ միայն յուղ են լցնում կրակի վրա եւ խաթարում իրական ցանկությունըէ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ գտնել լուծում»,- ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Մատվիենկոն։ Մատվիենկոն նաեւ հիշեցրել է, որ հակամարտության բանակցային կարգավորման կոչ անում է ոչ միայն Ռուսաստանը այլ նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները։ Նրա խոսքերի համաձայն, Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում։

Նման ընկալում կա եւ Ադրբեջանի մոտ, եւ Հայաստանի մոտ։ «Ցանկացած շփում, ցանկացած կոնտակտներ, ցանկացած երկխոսություն եւ հեռախոսազրույց, բանակցություններ, իհարկե ավելի լավ են կրակոցներից։ Մենք էլ հանգամանալից եւ լավ խոսակցություններ ենք ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պառլամենտների ներկայացուցիչների հետ։ Նրանք էլ շատ անհանգստացած են այն ամենով, ինչ տեղի է ունենում, եւ ամեն մեկը փորձում է իր ճշմարտությունը ներկայացնել»,- ասել է նա։

Մատվիենկոն նաեւ հավելել է, որ Ռուսաստանի կեցվածքը անփոփխ է եւ Ռուսաստանը շարունակելու է այն իրականացնել եւ Ռուսաստանի նախագահը շատ բան է անում այն բանի համար, որ հասնեն արդյունքի՝ կրակն անհապաղ դադարեցնելու եւ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար։«Ով ինչ էլ որ ասի, հավաստիացնի, ինձ թվում է, որ արդեն երկու կողմում էլ կա հասկացողություն, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ մենք բազմիցս ենք այդ մասին ասել։ Ռազմական լուծում այս հակամարտությունը չունի, միայն բանակցություններ, միայն փոխադարձ կոմպրոմիսներ եւ փոխընդունելի լուծումների որոնում է պետք»,- ասել է Ռուսաստանի Դաշնային Խորհրդի նախագահը՝ հավելելով, որ թելադրական ոճով ոչ մեկ, ոչ մյուս կողմը ոչնչի չի հասնի։

Միաժամանակ, նա հայտարարել է, որ այլ երկրների զինված խմբավորումների ներգրավվածությունը Ղարաբաղյան հակամարտությանը, սպառնալիք է ռեգիոնի համար եւ անթույլատրելի է, որ այս հակամարտությունը ստանա ինտերնացիոնալ բնույթ։ «Թեեւ դա հերքվում է, սակայն այս մասին հայտարարել են եւ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին հետախուզական ծառայությունները եւ շատ ուրիշներ արձանագրել են, որ ահաբեկչական զինված խմբավորումներ ներգրավված են Ղարաբաղում։

Սա լուրջ պատմություն է եւ լուրջ սպառնալիք ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի համար, այլ նաեւ ողջ ռեգիոնի»։