Թուրքիայի ու Ադրբեջանի տնտեսությունների հետ աշխատողները ֆինանսավորում են միջազգային մակարդակով հանցագործությունը

Լիլիա Ամիրխանյան, «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ

«Թուրքիայի ու Ադրբեջանի տնտեսությունների հետ աշխատող երկրներին, դոնոր կազմակերպություններին մեսիջ պետք է ուղղել, որ նրանք ոչ թե զարգացնում են այդ երկրների տնտեսական հզորություններն, այլ ֆինանսավորում են միջազգային մակարդակով հանցագործությունը»: Այս մասին ԱրմՆյուզ-ի եթերում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:

Բոլոր հնարավոր հարթակներում ապացուցված է, որ Արցախի դեմ միայն Ադրբեջանը չէ պատերազմում, այլև՝ Թուրքիան, և  պատերազմի համատեքստում տնտեսության մասին խոսելիս, անհրաժեշտ է տարբերակել ուղղակի և անուղղակի մասնակցության հարցը: Հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանին Թուրքիայի կողմից այսպես կոչված «եղբայրական» աջակցության նպատակների թվում կարող է լինել նաև տնտեսականը՝ օգտվել Ադրբեջանի ռեզերվներից, և իրավիճակի որոշակի կայունացումից հետո այդ երկրներն իրար մեջ են խնդիր ունենալու՝ ռեսուրսների օգտագործման հետ կապված:

Մանրամասները՝ տեսանյութում: