Հայ ժողովուրդն այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ կանգնեցնել հակառակորդին և հասնել անշրջելի հաղթանակի՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծմանը

Մանրամասներ

Թուրք-ադրբեջանական ահաբեկչական դաշինքը հենց այնպես չի դադարեցնելու իր հարձակումը Արցախի ու Հայաստանի նկատմամբ: Այս մասին իր ուղերձում ասաց ՀՀ վարչապետ, գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանը:

«Հայ ժողովուրդն այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբվել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին և հասնել անշրջելի հաղթանակի՝ այն է, Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծմանը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, վախեցնել ու հաղթել։