Շուրջ 27 միլիոն ԱՄՆ դոլար՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով. Առողջապահության նախարարության հաշվետվությունը

Մանրամասներ
արսեն թորոսյան

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում  առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

✅Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր` 4.041.352.973

✅Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)` 705.948.100

✅Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում` 892.610.809

✅Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր` 393.021.823

✅Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն` 919.961.744

✅Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն` 2.131.630.680

✅Բժշկական սարքավորումներով հագեցվածություն` 2.963.227.404

✅Բժշկական կենտրոնների վերանորոգում` 895.881.708

✅Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ` 301.040.229

Հանրագումար` 13.244.675.469

ՀՀ Առողջապահության նախարարություն