«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները նպաստում են կորոնավիրուսի տարածմանը». ԱՀԿ

Հայաստանում վերջին 14 օրում կորոնավիրուսային հաստատված դեպքերը կրկնապատկվել են, իսկ Ադբեջանում ավելացել են 80 տոկոսով

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Թարիք Յասարևիչը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական դրությունը տարածաշրջանում նպաստել է կորոնավիրուսի տարածմանը:  

«Ինչպես նշել ենք` կորոնավիրուսը սահմաններ չի ճանաչում: Հակամարության համար զորքերի մոբիլիզացումը, բնակչության տեղահանումը նպաստում են վիրուսի տարածմանը»,- նշել է Յասարչևիչը և հավելել, որ ԱՀԿ-ն նախինի պես շարունակում է ձեռնարկել և ընդլայնել պետություններում վիրուսի կանխարգելման դեմ միջոցառումները: 

Նշվում է, որ Հայաստանում վերջին 14 օրում կորոնավիրուսային հաստատված դեպքերը կրկնապատկվել են, իսկ Ադբեջանում ավելացել են 80 տոկոսով:

Tert.am