Կադիրովը հայտնել է Չեչնիայում արտերկրից եկած զինյալների չեզոքացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մանրամասներ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր թելեգրամյան ալիքում գրել է, որ մայրաքաղաք Գրոզնիի շրջանում հրաձգություն կազմակերպած հանցագործներն արտերկրից են ժամանել: 

«Իրավապահ մարմինները նախապես են տեղեկատվություն ստացել այն մասին, որ տարածաշրջան արտերկրից ժամանել են ապօրինի զինված խմբավորումների անդամներ, որոնց հայտնաբերման համար հատուկ օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվել»,- նշել է հանրապետության ղեկավարը:

Հայտնի է, որ հանցագործների որոնողական աշխատանքներին օգնել են նաև տեղի բնակիչները՝ համապատասխան մարմիններին հայտնելով հարակից տներից մեկում կասկածելի մարդկանց գտնվելու մասին:

Կադիրովը հավելել է նաև, որ չեզոքացված զինյալների մոտ զենք, զինամթերք, կապի միջոցներ են հայտնաբերվել: Նշվում է, որ վերջիններս պատրաստվել են տարածաշրջանում ահաբեկչություններ իրականացնել:

Հայտնի է, որ առաջինը դեպքի վայր են ժամանել ոստիկանության հատուկջոկատայինները, որոնք էլ կռվի մեջ են մտել զինյալների հետ, ինչի հետևանքով նաև կորուստներ են կրել: Հանրապետության ղեկավարի խոսքով՝ ռուսական գվարդիայի զոհված մարտիկների ընտանիքներին «բազմակողմանի աջակցություն» է հատկացվելու: 

«Չեչնիայի Հանրապետության մայրաքաղաքում և ամբողջ տարածաշրջանում այժմ իրավիճակը կայուն և հանգիստ է: Սահմանափակող միջոցներ չկան, շարժն ազատ է: Բոլոր ծառայություններն աշխատում են սովորական ռեժիմով: Անվտանգության ուժերն աշխատել են հնարավորինս արհեստավարժ, հմուտ և ծածուկ»,- հավելել է Կադիրովը: 

Դիտել տեսանյութը