Հպարտանում եմ Հրուշով․ Իմ հերոս Հրուշ

Մանրամասներ

Համաշխարհային ճանաչում վայելող Քիմ Քարդաշյանը շարունակում է հետեւորդներին տեղեկացնել Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ աջակցելով իր հայրենիքին։

Հայուհին այս անգամ հրապարակում է արել վիզաժիստ Հրուշ Աճեմյանի մասին, որի հետ մտերիմ հարաբերություններ ունի։ «Հպարտանում եմ Հրուշով՝ մանրամասն բացատրելու համար, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Իմ հերոս Հրուշ»,- News.am-ի փոխանցմամբ՝ Instagram-ի Stories բաժնում գրել է Քիմը։

Ի դեպ, օրեր առաջ Հրուշը հայտնել էր, որ Արցախում զոհվել է իր ազգականը՝ Գարիկ Աճեմյանը։ Նա նաեւ նշել էր, որ սպանության սպառնալիքներ է ստացել թուրքերից ու ազերիներից։ «Ձեր սպառնալիքները ինձ երբեք չեն կանգնեցի ասել ճշմարտությունը, դուք երբե չեք լռեցնի ինձ։ Շատերի համար դժվար է լսել ճշմարտությունը, որ իրենց կառավարություններն անմարդկային են։ Մի մոռացեք՝ Աստված տեսնում է ամեն ինչ, ոչ մի Աստված չի կանգնի այսպիսի անազնիվ գործողությունների կողքին»,- եզրափակել էր հայուհին։