ԵԽԽՎ-ում ողջունել են ՌԴ ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը

Հայտարարություն

ԵԽԽՎ Ֆրանսիայի և Գերմանիայի խորհրդարանականները դրական են գնահատել Մոսկվայի ջանքերը՝  Լեռնային Ղարաբաղի հարցում։ Այս մասին հայտնում է Tass.ru-ն։

«Շատ լավ է, որ ՌԴ-ն փորձում է կարգավորել հակամարտությունն»,- ասել է  «Սոցիալիստներ, դեմոկրատներ և կանաչներ» խմբի ղեկավար Ֆրանկ Շվաբեն։ Նա նաև անդրադարձել է Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի սիրիացի ահաբեկիչներ ուղարկելու մասին տեղեկություններին․ «Սարսափելի է այն, ինչ  անում է Թուրքիան, չի կարելի շարունակել այնտեղ ուղարկել սիրիացի ահաբեկիչների, քանի որ նման գործողությունները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանն» ,- ընդգծել է Շվաբեն։

Ֆրանսիացի պատգամավոր Ժակ Մեռն էլ իր հերթին անհանգստություն է հայտնել՝ Եվրոպայի համար հակամարտության հետևանքների հետ կապված․ «Երբ Եվրոպայի խորհրդի 2 անդամներ ներգրավված են ռազմական հակամարտության մեջ՝ երրորդի մասնակցությամբ, սա չի կարող ասամբլեայի անհանգստությունը չառաջացնել։ Հակամարտությունն ունի սարսափելի հետևանքներ քաղաքացիական բնակչության համար, չեն հետևում միջազգային իրավունքին, մարդասիրական իրավունքին, օգտագործում են արգելված զինատեսակներ» ,- ասել է Մեռը։