Շուտով հնարավոր կլինի կոտրել իրավիճակը․ Լավրովը պատերազմի մասին

Մանրամասներ

Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու հարցերն առանցքային են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

Ըստ նրա` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցներում, որոնք նախորդել են Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը, շոշափվել է նաեւ այն թեման, թե ինչպես է հրադադարի ռեժիմի վերահսկվելու տեղում:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ հարցի լուծումը, հաշվի առնելով գերիների, պահվող անձանց, դիակների փոխանակման խնդրի լրջությունը, չի կարելի հետաձգել: Սերգեյ Լավրովի խոսքով` ուստի աշխատանքը շարունակվում է, դրանում անմիջական մասնակցություն ունի ռուսական կողմը, համանախագահները, պատրաստ է միանալ նաեւ ԿԽՄԿ-ն:

Նախարարը շեշտել է, որ Ռուսաստանը կշարունակի մասնակցել խնդրի կարգավորմանը` եւ որպես համանախագահներից մեկը, եւ որպես պարզապես շատ մոտ դաշնակից եւ գործընկեր: «Մեր համատեղ գիշերային արթնություններն ապարդյուն չէին»,- ասել է Սերգեյ Լավրովը` հույս հայտնելով, որ շուտով հնարավոր կլինի կոտրել իրավիճակը, ինչում շահագրգռված են ե՛ւ Ռուսաստանի Դաշնությունը, ե՛ւ կողմերը: