Բաքվի բռնապետը լրջագույն խնդիրներ է ունենալու. իրանագետ

Չի կարողանալու բացատրել, թե ի՞նչ են անում շիայական բնակչությամբ տարածքում Մերձավոր Արևելքում առաջին հերթին հենց շիաների արյունը հեղած էրդողանական ահաբեկիչ վարձկանները
ալիև

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Եվրոպական» Բաքվի հարևանությամբ Ապշերոնյան թերակղզու առնվազն երեք բնակավայրերից սերող ոչնչացված յուրաքանչյուր բաշիբոզուկի («զինվոր» բառը մեզ վրա պատերազմով եկածի նկատմամբ կիրառելն, ըստ իս, մեղք է) թաղումը վերածվել էր շիայական սգասացության ամբողջական ծեսի, իսկ Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման դրոշները լոկ ձևական աշխարհիկության պատրանք ստեղծելու տպավորություն էին թողնում։

Կասկած չկա, որ Բաքվի բռնապետը լրջագույն խնդիրներ է ունենալու հենց այս խավի հետ, որին չնայած տասնամյակներ շարունակ թունավորել է հակահայկականության ախտով, սակայն չի կարողանալու բացատրել, թե ի՞նչ են անում շիայական բնակչությամբ տարածքում Մերձավոր Արևելքում առաջին հերթին հենց շիաների արյունը հեղած էրդողանական ահաբեկիչ վարձկանները։