Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի մասին հայտարարությունը

Հայտարարություն

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հումանիտար զինադադարի մասին հայտարարությունը: Այն այժմ պետք է իրականացվի եւ խստորեն պահպանվի, որպեսզի պայմաններ ստեղծվեն երկու երկրների միջեւ ռազմական գործողությունների մշտական դադարեցման համար: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Առարկայական բանակցությունները, որոնց կողմերը ներգրավվել են Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների: Ֆրանսիան մնում է կենտրանցած ՝ այս շրջանակներում դրան նպաստելու համար: