Բայրամովը խոստովանել է, որ ադրբեջանական ԶՈւ-ն չի դադարեցրել կրակը Ղարաբաղում

Մանրամասներ

Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակը չի դադարել, քանի որ դրա իրականացման համար պայմանները բացակայում են:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դեռ չի սկսվել մարդասիրական նկատառումներով կրակի դադարեցումը, քանի որ դրա իրականացման համար պայմանները բացակայում են:

Մարտական գործողությունները դեռ շարունակվում են»,-ասել է նա: