Արգիշտի Քյարամյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից. Հայտնի է փոխարինողի անունը

Կադրային

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,-ասված է հրամանգրում։

Մեկ այլ հրամանագրով ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող է նշանակվել Միքայել Համբարձումյանը։