ԱԱԾ տնօրենի ԺՊ է նշանակվել Միքայել Համբարձումյանը

Ոչ պաշտոնական աղբյուրը տեղեկացրեց, որ հրամանագիրն արդեն կա, շուտով կհրապարակվի

Հրապարակ․am. Մենք քիչ առաջ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին ազատում են աշխատանքից։ Ոչ պաշտոնական աղբյուրը տեղեկացրեց, որ հրամանագիրն արդեն կա, շուտով կհրապարակվի։ Ավելին՝ արդեն հայտնի է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի անունը։

ԱԱԾ տնօրենի տեղակալ Միքայել Համբարձումյանը տնօրենի ԺՊ է նշանակվել։ Նույն աղբյուրը մեզ հորդորեց ճշտել նախկին լուրում հրապարակված պատճառը։ Հիշեցնենք, մենք գրել էինք, որ Քյարամյանն ազատվում է ռուսական պահանջների շրջանակներում։

Աղբյուրը պնդեց, որ պաշտոնաթողությունը կատարվել է ԱԱԾ աշխատանքները ձախողելու պատճառով։ Մասնավորապես, մոտալուտ պատերազմի մասին բավարար տեղեկություններ չհավաքելու պատճառով։