Վլադիմիր Պուտինի հետ քննարկվում է ամեն ինչ․ Փաշինյանի հարցազրույցը ռուսական «РБК»-ին․ մաս 2-րդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անկասկած, ահաբեկիչների մի մասը մնալու է ռեգիոնում եւ գործելու է այնտեղ

Հարց․ Մի քանի օր առաջ հաղորդվեց, որ հրթիռային հարվածի է ենթարկվել Գյանջա քաղաքը։ Հնարավոր է, որ ընդլայնվի մարտական գործողությունների տարածքը Ադրբեջանի տարածքում։

Պատասխան․ Եթե այսօրվա գործողությունն ավարտվի այնպես, ինչպես սկսվել է, ապա ես կարծում եմ, որ շատ հնարավոր է, քանի որ Ղարաբաղի բանակը այս հաջողությունից հետո չի պարզապես նստի ու սպասի ադրբեջանական զինուժի վերախմբավորմանը։ Եվ ես կարծում եմ, որ եթե այսօր նրանց դա հաջողվի, նրանք կզարգացնեն հաջողությունը։

Հարց․ Այսինքն կսկսեն գրոհ Ադրբեջանի տարածքի վրա։

Պատասխան․ Ես չեմ կարող խոսել նրանց փոխարեն։ Որոշումներ կայացնում են Ղարաբաղի զորահրամանատարները։ Ես գնահատում եմ ընդհանուր վիճակը

Հարց․ Մարտական գործողությունների սկզբից ի վեր, դուք քանի անգամ եք հեռախոսով խոսել Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչ եք քննարկել։ Կա արդյոք խոսակցություն այն մասին, որ Ռուսաստանը զինտեխնիկա մատակարարի Հայաստանին։

Պատասխան․ Քննարկվում է ամեն ինչ։ Եվ գլխավոր թեման, քննարկվում է իրավիճակը մեր ռեգիոնում եւ հատկապես ահաբեկիչների ներկայությունը Հարավային Կովկասում։ Քանի որ հասկանում եք, եթե պարզապես կռվում են Ղարաբաղն ու Ադրբեջանը կամ Հայաստանն ու Ադրբեջանը դա լրիվ այլ իրադրություն է։ Իսկ եթե մարտական գործողություններում ներքաշված են նաեւ ահաբեկիչներ կոնկրետ ահաբեկչական խմբավորումներից, եւ ընդ որում, երեկ ռուսական պաշտոնատարները կոնկրետ ահաբեկչական խմբավորումների անուններ հիշատակեցին, որոնց անդամները կռվում են հակամարտության գոտում, ապա սա արդեն բացարձակապես այլ իրադրություն է եւ այս դեպքում արդեն ոչ թե Ղարաբաղի հարցն է, այլ ռեգիոնի անվտանգության հարցը ավելի ընդարձակ իմաստով՝ Ռուսաստանի եւ Իրանի անվտանգության հարցը։ Եվ ընդհանրապես, խոսքը գլոբալ անվտանգության մասին է։ Քանի որ սա նշանակում է, որ ահաբեկիչներն ընդարձակում են իրենց արեալը։ Այսինքն, ստացվում է, որ ահաբեկիչները Թուրքիայի եւ Ադրբեջանի օգնությամբ ունենում են նոր տարածքներ, որտեղ կարող են դրսեւորվել։ Եկեք պատկերացնենք, որ ինչ որ կերպ այս հակամարտությունը կավարտվի։ Դրանից հետո ինչ է լինելու։ Անկասկած, այդ ահաբեկիչների մի մասը մնալու է ռեգիոնում եւ գործելու է այնտեղ։ Մենք տեղեկություններ ենք ստանում, որ այդ ահաբեկիչներն արդեն իսկ իրենց կարգ ու կանոնն են հաստատում որոշ ադրբեջանական գյուղերում։ Սա արդեն հարցականի տակ է դնում այն հարցը, թե որքանով են Ադրբեջանի իշխանությունները վերահսկում իրադրությունն իրենց երկրում։ Քանի որ, եթե ինչ որ մի նորմալ երկրում գործում են ահաբեկիչներ, ապա նորմալ իշխանությունը պետք է աշխատի նրանց ոչնչացնելու ուղղությամբ, եւ ոչ թե տրամադրի նրանց հնարավորություն ոչ միայն գործելու առանց որեւէ սահմանափակման, այլ նաեւ իրենց սեփական կարգ ու կանոնը հաստատելու։