Ադրբեջանը ռազմատեխնիկա է տեղակայել Հայաստանի սահմանի երկայնքով. Интерфакс

Մանրամասներ

Հայաստանի պետական սահմանի ողջ երկայնքով նկատվել են Ադրբեջանի Զինված ուժերի կենդանի ուժի և տեխնիկայի, ինչպես նաև մերձավորարևելյան երկրներից վարձկանների կուտակումներ: Այս մասին հայտնում են tert.am-ը և Интерфакс գործակալությունը՝ հղում անելով Հայաստանի կառավարության աղբյուրին:

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ողջ երկարությամբ նկատվել են Ադրբեջանի ԶՈւ ռազմատեխնիկայի և կենդանի ուժի, ինչպես նաև վարձկանների կուտակումներ, որոնք Ադրբեջան են ժամանել Թուրքիայից, Պակիստանից, Սիրիայից, Լիբիայից և միջազգային ճանաչում ունեցող ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներից»,- ասել է գործակալության զրուցակիցը: