Ես էլ եմ լինելու ձեզ հետ միասին. Արցախի նախագահի կոչը հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայրենիք ունենալու ու չունենալու օրհասական ժամանակահատվածում ենք ապրում. Արցախի նախագահի կոչը

Մինչ մարտի դաշտ մեկնելը գիշերվա ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ եւ կոչով դիմել նրանց:

«Եղբայրներ, հայրենակիցներ, գիտակցում եք պատմական պահը: Այսօր վճռվում է մեր ապագան, այս երկրում ապրելու մեր իրավունքը: հարյուրամյակների,հազարամյակների, մեր պապերի կատարած սխրագործության շարունակությունը մենք ապետք է ձեզ հետ միասին կատարենք այսօր: Ես ուզում եմ գիտակցենք: Մենք հարյուրամյակների, հազարամյակների ամենաճակատագրական պահն ենք ապրում ժողովուրդ, հայրենիք ունենալու եւ չունենալու օրհասական ժամանակն ենք ապրում: Մենք պետք է գիտակցենք, որ մեզնից յուրաքանչյուրից է կախված ոչ միայն Արցախի, Հայաստանի, այլ հայ ազգի ապագան, ինչքանով ենք մենք կոչվելու ազգ, ինչքանով ենք այս մոլորակի վրա շարունակելու ազգ մնալը: Համոզված եղեք, մենք հաղթելու ենք, մենք ավելի ծանր ժամանակահատված ենք ապրել1992 թվականին, երբ կորցրել էինք Արցախի տարածքի մեծ մասը, երբ հակառակորդը գտնվում էր արդեն Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու Կարմիր շուկայի, Գանձասարի մատույցներում, մեզ հաջողվել է այն ժամանակ, հաջողվելու է նաեւ այսօր: Ես էլ եմ լինելու ձեզ հետ միասին, ոչ մեկը թող չկասկածի, հանուն հայրենիքի հանուն մեր ապագայի»,-ասաց Արցախի նախագահը: