Քիչ առաջ վթարի է ենթարկվել վիրավոր զինվորին տեղափոխող շտապօգնության մեքենան. Աշոտ Սարգսյան

Հարգելի վարորդներ ջան, խնդրում եմ հատկապես այս օրերին ուշադիր եղեք եւ զիջեք շտապօգնության մեքենաներին

Քիչ առաջ վթարի է ենթարկվել վիրավոր զինվորին տեղափոխող շտապօգնության մեքենան:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը։

«Հարգելի վարորդներ ջան, խնդրում եմ հատկապես այս օրերին ուշադիր եղեք եւ զիջեք շտապօգնության մեքենաներին:

Ամեն վայրկյանը շատ կարեւոր է շտապօգնության մեքենայով տեղափոխվողների համար:

Քիչ առաջ վթարի է ենթարկվել վիրավոր զինվորին տեղափոխող շտապօգնության մեքենան:

Զինվորը տեղափոխվեց Աստղիկ բկ»,- գրել է Սարգսյանը։