ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իր քաղաքացիներին, ովքեր ներկայումս գտնվում են Հայաստանում, մնալ անվտանգ վայրերում՝ կապված Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական հակամարտության հետ:
Հայտարարությունում նշված է, որ ԱՄՆ քաղաքացիները զերծ մնան երկրորդային ճամփորդություններից, դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին խորհուրդ է տրվում դուրս չգալ Երևանի տարածքից:
Դեսպանատունը հերթական անգամ հորդորում է հեռու մնալ Երևանից հարավ ընկած հատվածներ , Սևանա լճի արևելյան ուղղությամբ գնալուց, չմեկնել Լեռնային Ղարաբաղ:
0Comments