Իսրայելում չեն հասկանո՞ւմ, որ սա չի կարող մոռացվել

Չեն հասկանո՞ւմ` այսքանից հետո մեզ ի՞նչը պետք է կանգնեցնի, որ այդ հակաքայլերին չդիմենք ու մի քանի «գլխացավանք» էլ մենք Իսրայելի համար չստեղծենք

Իսրայելն ագրեսոր Ադրբեջանին աննորմալ ծավալների հասնող գերժամանակակից սպառազինություն է մատակարարում: Այդ սպառիզնությունը կիրառվում է մեր զինվորականների ու խաղաղ բնակչության դեմ:

Իսրայելում չեն հասկանո՞ւմ, որ սա չի կարող մոռացվել: Իսրայելում չեն հասկանո՞ւմ, որ մենք էլ հակաքայլերի հնարավորություններ ունենք: Չեն հասկանո՞ւմ` այսքանից հետո մեզ ի՞նչը պետք է կանգնեցնի, որ այդ հակաքայլերին չդիմենք ու մի քանի «գլխացավանք» էլ մենք Իսրայելի համար չստեղծենք:

Միհրան Հակոբյան