Վիրավոր զինվորները ձգտում են օր առաջ շարք վերադառնալ. դեռ շատ հողեր պիտի վերադարձնենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեկ է կազդուրվելու ենք, հասնենք իրենց. մինչեւ վերջ թող դոշ տան, մինչեւ կգանք
Live24.am-ը ներկայացնում է

Զինուժ մեդիան զրուցել է առաջնագծում վիրավորում ստացած մի քանի զինծայողների հետ։ Վիրավոր զինծայողների ոգին շարունակում է մնալ մարտական։

«Մեր ոգին, մեր դուխը էնքան շատ ա եղել, որ զորքի հետ միասին կատարել ենք այն գործողությունները, որոնք դրված էին մեր առջեւ։

Տրամադրությունը, միանշանակ, լավ ու բարձր է։ Կապ չունի, որ վիրավորում է. սա ինձ համար նշանակություն չունի։

Մենք դեռ շատ բան ունենք ապացուցելու եւ շատ հողեր պիտի վերադարձնենք հետ։ Աստված եմ կանչում, որ շուտ ապաքինվեմ ու մեկնեմ առաջնագիծ։

Մեկ է կազդուրվելու ենք, հասնենք իրենց. մինչեւ վերջ թող դոշ տան, մինչեւ կգանք»,- ասել են Վիրավոր զինծայողները։