Կառավարության այսօրվա նիստը չի կայանա

Օրակարգի հարցերը քննարկվել և ընդունվել են հեռավար

Կառավարության նիստն այսօր տեղի չի ունենա։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն Aysor.am-ին հայտնել է, որ նիստը չի կայանա երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված։

Արմեն Խաչատրյանի խոսքով՝ նիստի օրակարգի հարցերը քննարկվել և ընդունվել են հեռավար։