Վիրավորը, ով ի վիճակի չէր հետ գնալու, ասում էր` շուտ արեք, ես հետ գնամ. բժիշկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զինուժ մեդիան շարունակում է ներկայացնել իրավիճակը պատերազմող Արցախում
Live24.am-ը ներկայացնում է

Զինուժ մեդիան շարունակում է ներկայացնել իրավիճակը պատերազմող Արցախում։

Այս անգամ ներկայացրած տեսանյութում խոսում են պատերազմի դաշտում կռված զինվորները և նրանց բուժող բժիշկները։

«Հիմնականում շատ արագ հետ են ուզում գնան, եթե  ի վիճակի են: Ունեցել եմ վիրավոր, որ ի վիճակի չէր հաստատ հետ գնալու,բայց ասում էր` շուտ արեք, շուտ արեք, ես գնամ, ընկերներս եւ այլն»,- պատմեց կամավոր մեկնած բժիշկը: