Պակիստանն ահաբեկիչների է ուղարկում Ադրբեջան՝ ի նշան հավատարմության Թուրքիային, գրում է Newscomworld պորտալը:
«Պակիստանցի ահաբեկիչները տարածաշրջանում են: Քանի դեռ պակիստանյան բանակը գտնվում է Հնդկաստանի եւ Աֆղանստանի սահմանին, Պակիստանն ի նշան իր հավատարմության Թուրքիային՝ ահաբեկիչների է ուղարկում Ադրբեջան»,-գրում է պորտալը:
Պորտալի աղբյուրների համաձայն՝ ISI պակիստանյան հետախուզությունը համակարգում է իր գործողություններն ահաբեկչական ռեսուրսների հետ:
Համաձայն սիրիական աղբյուրների՝ թուրքական կառավարությունն Ադրբեջան ավելի քան 300 ահաբեկչի է ուղարկել: Իրենք՝ գրոհայինները, հայտարարում են, որ Ադրբեջան են մեկնում 1500-2000 դոլար աշխատավարձի դիմաց, գրում է պորտալը:
0Comments