Իրանի զինված ուժերը Ադրբեջանական անօդաչու են խոցել

Խոցման վայրը մոտ է Ղարաբաղյան հակամարտության տարածքին, որտեղ արդեն երեք օր է ընթանում են մարտեր

Իրանի զինված ուժերը խոցել են անհայտ թռչող սարք Արեւելյան Ատրպատականի նահանգի Մալեքան քաղաքի շրջանում, որը գտնվում է Իսլամական Հանրապետության հյուսիս-արեւմուտքում։ Այս մասին հայտնում է Khabar Online-ը։

Ըստ վարկածներից մեկի, որը ներկայումս ակտիվորեն քննարկվում է իրանական սոցկայքային սեգմենտում, անօդաչուն պատկանել է Ադրբեջանի զինված ուժերին եւ խոցվել է այն բանից հետո, երբ հայտնվել է իրանական օդային սահմաններում։ Խոցման վայրը մոտ է Ղարաբաղյան հակամարտության տարածքին, որտեղ արդեն երեք օր է ընթանում են մարտեր։

Հիշենք, որ նախօրեին Իրանի սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Քյասեմ Ռըզային նախագուշացրել է, որ ավելի լավ վերահսկեն իրենց մարտական գործողությունները Իսլամական Հանրապետությանը սահմանակից հատվածում։

Ավելի վաղ երկու հրթիռ էր ընկել Իրանի տարածքում, որոնք արձակվել էին Ադրբեջանի տարածքից։