Ադրբեջանը տապալել է իր երազած բլիցկրիգը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի համար Անդրկովկասում ավելորդ մրցակիցը, մեղմ ասած, ցանկալի չէ

Թուրքիան փորձում է ավելի հստակ ներկայացնել իր հավակնությունները Կովկասում ներկայություն ունենալու։ Այս մասին, hraparak.am-ի փոխանցմամբ, հայտարարել է ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ Verelq-ի հետ զրույցում։

Նա մանրամասնել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի համերաշխությունը կայուն ռազմավարական դաշինք է, սակայն նախկինում Անկարան Բաքվին նման ակնհայտ աջակցություն չէր ցուցաբերում։

Մարկեդոնովը կարծում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում չկարողացավ ապահովել բլիցկրիգ՝ ելնելով այսօրվա տվյալներից։

Նա նկատեց, որ ճակատային գիծն էականորեն չի փոխվել։ Միացյալ Նահանգներին էլ դա մեծ հաշվով քիչ է պետք, կարծում է ռուս մասնագետը, մատնանշելով, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղից մարտական գործողությունները հեռու են 50 կմ, իսկ մեկ հրթիռի հարվածը բավարար կլինի, որ իրավիճակը փոխվի։

մարկեդոնով

Բացի այդ, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան հետաքրքրված են, որ Թուրքիայի հավակնությունները զսպվեն, քանի որ Արեւելյան Միջերկրականում եւ Մերձավոր Արեւելքում Անկարայի հավակնությունները վնասում են Արեւմուտքին։

Ռուսաստանի համար էլ Անդրկովկասում ավելորդ մրցակիցը, մեղմ ասած, ցանկալի չէ։

Մարկեդոնովը ընդգծում է, որ եթե «բլիցկրիգի» խնդիրը չլուծվի, ապա մարտական գործողությունները կդադարեցվեն։

Մարկեդոնովը նաեւ ասել է, որ ռուս-թուրքական լավ հարաբերությունները նաեւ նշանակում են հավելյալ լծակների հնարավորություններ Անկարայի ու նաեւ՝ Բաքվի վրա, իսկ ահա, եթե Մոսկվան Անկարայի հանդեպ ավելի կտրուկ կեցվածք որսեգրվի, ապա այդ լծակները չեն գործի։