Սահակաշվիլիին հեռու պահեք Ղարաբաղի թեմայից. ռուս պատգամավորի կոչը

Սահակաշվիլին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի ինքնիշխան տարածք է»

2008-ին Հարավային Օսիայի գործողություններից հետո Միխայիլ Սահակաշվիլին իրավունք չունի արբիտրի կեցվածք ընդունել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պետդումայի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան՝ մեկնաբանելով Ղարաբաղի վերաբերյալ նրա հայտարարությունները:

Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի ինքնիշխան տարածք է»:

Պանինան հիշեցրել է, որ 2008 թվականին Սահակաշվիլին «արդեն հասցրել է արյունալի բախում սանձազերծել Վրաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ, որի ընթացքում նա հրաման էր տվել սպանել Ցխինվալիում խաղաղ բնակչությանը եւ ռուս խաղաղապահներին»: «Հիմա նա կրկին փորձում է մի ժողովրդին հանել մյուսի դեմ՝ սադրելով հակամարտության կողմերին: Այն ամենից հետո, ինչ Սահակաշվիլին արել է Հարավային Օսիայում, նա բարոյական իրավունք չունի արբիտրի կեցվածք ընդունելու եւ նշելու, թե ով է ճիշտ, ով՝ մեղավոր»,- ասել է Պանինան:

Պատգամավորն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար հակամարտության երկու կողմերն էլ պետք է «լսեն բանականության ձայնը եւ հնարավորինս հեռու պահեն այդ թեմայից Սահակաշվիլու նման խորշելի սուբյեկտներին»:

պանինա