Ապաստան պատրաստեք ալիևի համար

Վարձկաններով պատերազմը, միևնույն է, Ադրբեջանը պարտվելու է, որովհետև այդ նույն վարձկանը կա՛մ փախչելու է շիկացած մարտի ժամանակ, կա՛մ ավելի մեծ վարձի դեպքում կռվելու է իր դեմ

...ալիևը հայտարարեց իր պարտության մասին

Թուրքիայի արտգործնախարար չավուշօղլուի այսօրվա հայտարարությունը, որ իրենք պատրաստվում են մարտի դաշտում սատարել Ադրբեջանին, այնուհետև ալիևի հայտարարությունը, որ Թուրքիան և Պակիստանը մարտի դաշտում սատարելու են իրենց, ապացուցեցին, որ Ադրբեջանը պարտվել է հայկական զինուժին, և ալիևը օգնության է կանչում, այլապես պաշտոնապես չէր հայտարարի այդ մասին։

Սա պրիմիտիվ հոգեբանական սադրանք է։

Մենք չենք ենթարկվի որևէ հոգեբանական ճնշման` հայտարարությունների ձևով, քանի ճակատ էլ Թուրքիան բացի մեզ համար՝ դիվանագիտական կամ մարտական, իր զինուժի ներգրավումով կամ վարձկանների։

Մեզ համար սա հայրենական պատերազմ է, և մենք հաղթելու ենք։

Հայ ժողովրդի զինված ուժերի շարքերում օտարազգի որևէ զինվոր կամ սպա չկա՝ ոչ մեր դաշնակից պետություններից, ոչ համակիր երկրներից, ոչ էլ որպես վարձկան։

Իսկ վարձկաններով պատերազմը, միևնույն է, Ադրբեջանը պարտվելու է, որովհետև այդ նույն վարձկանը կա՛մ փախչելու է շիկացած մարտի ժամանակ, կա՛մ ավելի մեծ վարձի դեպքում կռվելու է իր դեմ։

չավուշօղլուին մեզ վրա հոգեբանական ճնշում գործադրելու փոխարեն խորհուրդ կտայինք ապաստան պատրաստել ալիևի համար, ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ, երբ ալիևը թաքնվում էր Ստամբուլում։

Կեցցե՛ հայկական անպարտելի բանակը։

Ռուզաննա Խաչատրյան