Հակառակորդը, մեծ կորուստներից սարսափած, կիրառել է ծանր «ՏՕՍ» հրանետ. ՊՆ խոսնակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նշված զինատեսակի կիրառումից հայկական կողմը կորուստ չունի

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է հակառակորդը, մարդկային եւ զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր ժամը 07:30-ի սահմաններում հարավարեւելյան ուղղությամբ կիրառել է ծանր «ՏՕՍ» հրանետ։

«Հակառակորդը, մարդկային եւ զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր ժամը 07:30-ի սահմաններում հարավարեւելյան ուղղությամբ կիրառել է ծանր «ՏՕՍ» հրանետ։

Նշված զինատեսակի կիրառումից հայկական կողմը կորուստ չունի»,- գրել է նա։