Հացի փուռերում, վերամշակող ձեռնարկություններում աշխատուժի կարիք կա. Արցախի գյուղատնտեսության նախարարություն

Սիրելի մայրեր և քույրեր, կարող եք զանգել հետևյալ հեռախոսահամարներով՝ 097 202 494, 047 97 17 39

հաց

Պատերազմական վիճակի պատճառով հացի փուռերում, ալրաղացներում եւ վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։

«Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն կոչը մեր քաղաքացիներին

Սիրելի մայրեր եւ քույրեր

Պատերազմական վիճակի պատճառով հացի փուռերում, ալրաղացներում եւ վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք: Պետությունը ձեր կարիքն զգում է:

Կոչ ենք անում համալրել այդ թափուր աշխատատեղերը: Զբաղվածության խնդրի լուծումից զատ, դուք ձեր ծանրակշիռ ներդրումը բերած կլինեք մեր հաղթանակի գործին:

Զորակոչային տարիքը լրացած հարգելի հայրենակիցներ, նշված աշխատավայրերում կա նաեւ աշխատուժի կարիք: Կոչ ենք անում ձեր ներդրումը բերել:

Կարող եք զանգել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 097 202 494, 047 97 17 39»,- ասվում է հայտարարության մեջ։