Փաշինյանը զանգահարել է Պուտինին

Հեռախոսազանգը եղել է հայկական կողմի նախաձեռնությամբ, կողմերը քննարկել են Արցախում իրավիճակի սրման հարցը

նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Հեռախոսազանգը եղել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են Արցախում իրավիճակի սրման հարցը:

«Ռուսական կողմն իր լուրջ անհանգստությունն է հայտնել լայնամասշտաբ բախումների վերսկսման մասով:

Նշվել է, որ հիմա անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր ջանքերը իրավիճակի հետագա էսկալացիայից խուսափելու համար, իսկ կարևորը՝ պետք է դադարեցնել մարտական գործողությունները»,-ասված է հաղորդագրության մեջ: