Դուք պրոֆեսիոնալ՝ խաբող, քցող, սուտասան ասեմ, ինչ ասեմ, ՔՊ-ական եք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բաբկեն Թունյանն ո՞ւր գնաց, միայն խոսում էր քմծիծաղով

«Խոսքս ուղղում եմ ձեր կուսակցությանը:

2018-ին ձեզ իշխանության բերած մարդը՝ վարչապետը, գոռում էր՝ վարկերն էսպես, վարկերն՝ էնպես, իսկ դուք քմծիծաղ եք տալիս ելույթ ունեցողների հասցեին:

Եթե ձեր կաշվի վրա մի օր զգայիք տուն կորցնելը, երեխաներին պատերի տակ մեծացնելը, հացին կակա ասելը, էսպես չէիք վարվի»,- բանկային համակարգում վարկային հիմնախնդիրների թեմայով լսումների ժամանակ, դիմելով իմքայլականներին, հայտարարեց քաղաքացի Անուշ Զուրաբյանը:

«Դուք պրոֆեսիոնալ՝ սուտասան ասեմ, ինչ ասեմ, ՔՊ-ական եք...

Բաբկեն Թունյանն ո՞ւր գնաց, միայն խոսում էր քմծիծաղով»,- հավելեց կինը:

Մանրամասները՝ տեսանյութում․

․․․․․․․․․․․․․․․