Ահազանգ․ Ոստիկանը ֆեյսբուքում սպառնում է «Ռեֆորմիստներին»

ՀՀ ոստիկանության համազգեստ կրող անձը ակնհայտ սպառնում

1

«Ռեֆորմիստների» կուսակցության վեկավար Վահան Բաբայանն իր էջում ահազանգում է սոցցանցում ոստիկանի սպառնալիքների մասին․

Հարգելի ՀՀ Ոստիկանություն /Police of the Republic of Armenia/ Ashot Aharonyan հրավիրում եմ Ձեր ուշադրությունը այս գրառման վրա,որտեղ ՀՀ ոստիկանության համազգեստ կրող, հավանաբար նաև համակարգում աշխատող անձը (Сейран Унанян) ակնհայտ սպառնում է հոկտեմբերի 1-ին կազմակերպվող մեր երթի մասնակիցներին:

Ռեֆորմիտների կուսակցությունը պահանջում է հավաքների և երթերի մեր սահմանադրական իրավունքին սպառնացող անձի բացահայտում և եթե նա իրոք ՀՀ իրավապահ համակարգի աշխատող է օրենքի ուժով պատասխանատվության հրատապ ենթարկում: