Վանեցյանի պարագայում զերծ կմնամ մեկնաբանություններից. Ալեն Սիմոնյան

ՀՀ քաղաքացին շատ լավ գիտի թե Դաշնակցության անցած ճանապարհը, շատ լավ գիտի ԲՀԿ-ի անցած ճանապարհը, նաեւ շատ լավ գիտին այն գնհատականները եւ տեղեկությունները, որոնք կան «Հայրենիք» կուսակցության հետ կապված

ալեն սիմոնյան

ՔՊ ընդլայնված նիստում քննարկվել են կառավարման համակարգի հետ կապված հարցեր: Այս մասին այսօր` սեպտեմբերի 24-ին, ՔՊ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Սա ուղղակի գործնական քննարկում է, արդյոք ինչ առավելություններ կան, որ առավելություններից մենք կարող ենք օգտվել, ինչ փոփոխություններ կարող են լինել կուսակցությունների հետ կապված, այդ հարցերն ենք քննարկել զուտ մեր կուսակցության հետ կապված»,- ասաց նա:

Անդրադառնալով երեք կուսակցությունների` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Հայրենիք» կուսակցությունների տեղի ունենալիք հանրահավաքին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը մտահոգված է, քանի որ համաճարակի այս իրավիճակում նման միջոցառումը կարող է պատճառ դառնալ կորոնավիրուսի թվերի աճին:

«Ինչ վերաբերում է` պահանջ են ներկայացնում ուժերը, իրենք ազատ են իրենց պահանջների մեջ, բայց ՀՀ քաղաքացին շատ լավ գիտի թե Դաշնակցության անցած ճանապարհը, շատ լավ գիտի ԲՀԿ-ի անցած ճանապարհը, նաեւ շատ լավ գիտին այն գնհատականները եւ տեղեկությունները, որոնք կան «Հայրենիք» կուսակցության հետ կապված: Հանրահավաքը յուրաքանչյուր ուժի հետ կապված ունի իր անձնական շահագրգռվածությունը: Կոնկրետ ԲՀԿ-ի պարագայում Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ քրեկան գործերի մասով քաղաքական ապաստարան ձեւավորելու միտումն է, ՀՅԴ-ի պարագայում քաղաքականության մեջ ռեստարտի փորձ անելն է, իսկ Արթուր Վանեցյանի պարագայում զերծ կմնամ մեկնաբանություններից»,- ասաց նա: