Գերմանական հովվաշունը «մայր է դարձել» վագրի երկու ձագերի համար․ Տեսանյութ

Սանդրան չի սիրում կատուների՝ այուամենայնիվ կարողացել է ընդունել կատվազգիների փոքրիկ ներկայացուցիչներին

Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում «Սպիտակ առյուծ» այգում գերմանական հովվաշունը կերակրում է երկու կորյունի, որոնցից հրաժարվել է իրական մայրը. այս մասին ասվում է այգու ինստագրամյան էջում

Աղբյուրը մանրամասնում է, որ Սանդրա անունով ութամյա շունը ձագ ունի, սակայն այժմ իր փոքրիկի հետ կերակրում է նաև երկու կորյունի: 

Նշվում է, որ շանը ժամանակավորապես այս այգի են տեղափոխել մոտակա Արտյոմ քաղաքից:

Հայտնի է, որ շան կաթը առավելագույնս համապատասխանում է կորյուններին, քանի որ դրանում կան բոլոր բաղադրիչները վայրի կենդանիների կանոնավոր և նորմալ զարգացման համար: 

Նշվում է, որ չնայած Սանդրան չի սիրում կատուների՝ այուամենայնիվ կարողացել է ընդունել կատվազգիների փոքրիկ ներկայացուցիչներին: