Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը այսօր՝ ՀՀ անկախության 29-ամյակի օրվա առթիվ Եռաբլուր պանթեոնում էր։
Հարցին, թե հավատո՞ւմ է, որ Տավուշյան դեպքերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անձամբ է համակարգել գործողությունները, ինչպես պնդում էր ԱԽ քարտուղարը, Բալասանյանը պատասխանեց․
«Ես չեմ ուզում խոսել Տավուշյան դեպքերի մասին, բայց Տավուշյան դեպքերից հետո կարող ենք ֆիքսել, հաստատել, որ ՀՀ քաղաքական իշխանությունը Հայաստանը ներքաշել է պատերազմական իրավիճակի մեջ, ինչը շատ վտանգավոր է»։
0Comments