Ես չէ, որ պետք է իմ աշխատանքի արդյունքն ու արդյունավետությունը գնահատեմ. Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է փոխվել համակարգում իր նշանակումից հետո:
Քյարամյանին հարց ուղղեցին նաեւ «Դոսյե»-ի հրապարակման մասին, թե Կրեմլը գործակալներ է ունեցել Հայաստանի բոլոր կառույցներում, այդ զեկույցում շոշափվում էին նաեւ ԱԱԾ նախկին տնօրեններ Կուտոյանի, Կառլոս Պետրոսյանի, Արթուր Վանեցյանի անունները, արդյո՞ք նրանք գործակալներ են եղել: Քյարամյանը նշեց, որ այդ հոդվածն ինքնին ամբողջությամբ հանցագործության մասին հաղորդում է. «ԱԱԾ-ն, որպես իրավապահ մարմին, բնականաբար քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի: Այս պահին դրա վերաբերյալ որեւէ բան չեմ կարող ասել»:
Հարցին, թե չի՞ սկսվելու նախաքննություն, Քյարամյանն արձագանքեց. «Ասելիքս հենց դա է, որ իհարկե սկսվելու է, արդեն սկսվել է, սակայն դրա մասին առավել մանրամասն տեղեկատվություն չեմ կարող ասել»:
0Comments